Հայաստանի եզդի համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Այս մասին հուլիսի 16-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուստամ Բակոյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի վերջին օրերի սադրիչ գործողությունները ստանում են հայկական կողմի արժանի համարժեք պատասխանը:
«Հայաստանի եզդի համայնքը դատապարտում է այդ սադրիչ գործողությունները, որոնք նախաձեռնել է Ադրբեջանը, եւ Հայաստանում բնակվող տասնյակ եզդիներ դիմում են ներկայացրել ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուղեւորվել սահման մեր ընդհանուր սահմանի հետագա պաշտպանության համար»,- հայտարարել է Բակոյանը:
Բակոյանն ամբողջ աշխարհի ոզդիներին կոչ է արել ակտիվորեն համագործակցել հայկական սփյուռքի հետ, որ հստակ դիվանագիտական պատասխան տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին:




























