News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։

«Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Մարինա Կալյուրանդը, որը նաեւ ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Վրաստան ասոցացման եւ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեների համանախագահն է, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուի եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ էին հանդես եկել՝ իրենց ձեւակերպումներում էականորեն շեղվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից օգտագործվող եւ Եվրախորհրդարանի կողմից ընդունված ձեւակերպումներից։ Դրանից հետո ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում հայկական ողջ պատվիրակությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ դրանում մանրամասն ներկայացնելով վերոնշյալ հայտարարությունում տեղ գտած իրավաքաղաքական սխալներն ու մեզ համար անընդունելի ձեւակերպումները։ Նույնն արել էինք նաեւ Եվրախորհրդարանի մեր մյուս բոլոր գործընկերների հետ ակտիվ նամակագրական կապի ընթացքում։ Այսօր տեղեկացանք, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին սադրանքների առիթով տիկին Կալյուրանդը հանդես է եկել եւս մեկ հայտարարությամբ, որտեղ, զգուշավոր լավատեսությամբ կարող ենք արձանագրել, որ հաշվի է առել իր նախորդ հայտարարության հետ կապված մեր դիտարկումներն ու մտահոգությունները։ Մասնավորապես, Արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք Հիմնարար սկզբունքներից որեւէ մեկին առավելություն չի տրվել, այլ հղում է արվել բոլոր երեքը պարունակող ՄԱԿ-ի կանոնադրությունանը եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մտահոգված ենք մարդկանց մահերի կապակցությամվ ՀՀ եւ ԱՀ միջեւ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով․ ԵԽԽՎ
«Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ խաղաղության խթանումն այն պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս․․․
Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին
Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների...
ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարն անդրադարձել է դատական համակարգում վեթինգին
Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը…
Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ
Նախարարի խոսքով տեղական ժողովրդավարության զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության և ԵԽ համատեղ օրակարգի կարևոր բաղադրիչը՝ էլ ավելի...
ԵԽԽՎ ամառային նստաշրջանը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Եվրախորհրդարանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ
«Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ...