News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ, որի օրակարգում, հայկական պատվիրակության նախաձեռնությամբ, ներառվել եւ քննարկվել է Հայաստանի պետական սահմանի հյուսիսարեւելյան մասի վրա Ադրբեջանի զինված հարձակման հարցը:

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ներկայացրել է հուլիսի 12-ից տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանում դրան նախորդող գործընթացները, որոնք վկայում են պլանավորված հարձակման մասին:

Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը, ով հայտնի է Հայաստանի, մասնավորապես, մայրաքաղաք Երեւանի, ինչպես նաեւ Զանգեզուրի նկատմամբ տարածքային իր պահանջներով, ով անընդհատ բողոքում է, որ «ժամանակակից Հայաստանը հիմնված է ադրբեջանական հողերի վրա», վերջին ամիսներին իր հրապարակային ելույթներում վերադարձել է ռազմատենչ հռետորաբանությանը՝ հավաստիացնելով իր ժողովրդին, որ Ադրբեջանը ի զորու է լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով։ Նա ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ անդամ-պետությունների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող եւ աջակցվող հակահայկական ատելության քարոզչության վրա:

«Մենք սա դիտարկում ենք որպես Ադրբեջանի իշխանությունների գործիք` արտաքին թշնամու դեմ հասարակությանը միավորելու եւ ուշադրությունը ներքին խնդիրներից՝ բռնապետական կառավարում, կոռուպցիա, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ամոթալի խախտումներ, շեղելու համար»,- ասել է Պապիկյանը:

Դեսպանը նշել է, որ ատելությունը հասել է այնպիսի վտանգավոր մակարդակի, որը կարող է հանգեցնել ռազմական բախումների, եւ նույնիսկ լայնածավալ ագրեսիայի՝ ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծում: Պապիկյանը Մշտական խորհրդին տեղեկացրել է ադրբեջանական բանակի կողմից ականանետերից եւ «Գրադ» սարքերից Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծման մասին: Հրետակոծությունների հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր եւ քաղաքային ենթակառուցվածքներ: Պապիկյանը ընդգծել է Այգեպար գյուղում մանկապարտեզի հրետակոծման փաստը:

Պապիկյանն ընդգծել է, որ առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանը միտումնավոր գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները, դա տեղի է ունեցել նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են կատարվել ադրբեջանական բանակի կողմից: Սա ոչ այլ ինչ է, քան ատելության, հայ ժողովրդի հանդեպ անհանդուրժողականության դրսեւորում: «Նման պահվածքը պետք է միանշանակ դատապարտվի, եւ ռազմական ղեկավարությունը պետք է դրա համար լիարժեք պատասխանատվություն կրի»,- ասել է Պապիկյանը:

Նա նաեւ նշել է, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը իր հրետանային մարտկոցները տեղակայում է բնակավայրերում՝ դրանով իսկ սպառնալիքի տակ դնելով սեփական քաղաքացիների կյանքը: «Այսպիսի դատապարտելի մարտավարությունը նոր չէ, այն օգտագործվել է ապրիլյան պատերազմի ժամանակ: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը բացարձակապես շահագրգռված չէ իր ժողովրդի անվտանգությամբ, էլ չենք խոսում Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգության մասին»,- ասել է Պապիկյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարության, ինչպես նաեւ Հայաստանի գործընկերների եւ բարեկամ երկրների համարժեք արձագանքի համար:

Դեսպանն առանձին անդրադարձել է Թուրքիայի կողմից արված հայտարարություններին՝ դրանք բնութագրելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղղակի խրախուսանք, որը ներկա լարված իրավիճակում բացարձակապես անպատասխանատու է եւ անընդունելի: Նա ընդգծել է, որ Հայաստանի սահմանին տիրող լարվածությունը եւս մեկ անգամ վկայում է, որ խաղաղություն հաստատելու, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նախեւառաջ անհրաժեշտ է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի սպառնալիքի հնարավորությունը, ինչպես նաեւ ուժեղացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից մոնիթորինգի հնարավորությունները։

Դեսպանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունները, որոնք ուղղված են ժողովուրդների միջեւ վստահության հաստատմանը, խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծմանը եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը, տարածաշրջանում կայունության ապահովման միակ միջոցն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ