News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների արբանյակի արձակումն ուղեծիր, որը Ճապոնիայի հարավում գտնվող հարթակում հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով, հետաձգվել է մինչեւ երկուշաբթի՝ հուլիսի 20-ը, փոխանցում է AP-ն:

Amal (Հույս) ուղեծրային ապարատն արաբական աշխարհի առաջին միջպետական ​​առաքելությունն է: Արձակումը, որն ի սկզբանե նախատեսված էր չորեքշաբթի օրը Տանեգասիմա տիեզերական կենտրոնից, հետաձգվել է մինչեւ երկուշաբթի՝ երեկոյան ժամը 6:58-ը, հայտարարել է Mitsubishi Heavy Industries-ը: Սակայն ընկերությունում նշել են, որ եղանակից կախված հետաձգման փոքր հավանականություն կա: 

Amal-ը պետք է Մարս ժամանի 2021 թվականի փետրվարին՝ այն տարին, երբ ԱՄԷ-ն նշում է իր 50-ամյակը: Amal-ի հաջող առաքելությունը կարեւոր քայլ կլինի երկրի նավթային կախվածություն ունեցող տնտեսության համար, որը ձգտում է ապագային տիեզերքում։

Amal-ը երեք գործիք է պարունակում մթնոլորտի վերին շերտերն ուսումնասիրելու եւ կլիմայի փոփոխություններն ուսումնասիրելու համար, եւ, ըստ պլանի, այն կարմիր մոլորակ կհասնի երկու տարում։

Երկու այլ առաքելություններ դեպի Մարս կթռնեն առաջիկա օրերին՝ Միացյալ Նահանգներից եւ Չինաստանից: Ճապոնիան իր սեփական մարսիական ​​առաքելությունն ունի, որը նախատեսված է մինչեւ 2024 թվականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ