46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդ Ռուստամ Վարդանյանը, որը հայ հանրությանը հայտնի է «բոլոլա է լինելու» թևավոր խոսք դարձած իր հայտարարությամբ, միացել է անվադողեր հավաքելու գործընթացին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյաննը։

Նա տեսաուղերձ է հղում հայ զինվորներին.

«Հայ զինվորներ ջան, ես ձեր ցավը տանեմ։ Հենց հիմա Երրորդ գյուղում պագրիշկա ենք հավաքում, ինչքան կարող ենք կբերենք ու կհասցնենք ձեզ»։