News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցներից զոհված ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանի եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրելյանի մարմիններն այսօր՝ հուլիսի 17-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին։

Սմբատ Գաբրիելյանը Ճամբարակից էր, որի քաղաքային գերեզմանոցում էլ նրան հուղարկավորեցին։ Սմբատը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որը նրա ընտանիքին են հանձնել ՊՆ պաշտոնյաները:

Սմբատ Գաբրիելյանը 6 ամսից զորացրվելու էր, Մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ուսանող էր։ Երեք եղբայր էին, նրանցից մեկը մահացել էր տարիներ առաջ։ Հայրը նույնպես զինվորական է, մայրը՝ ուսուցչուհի։

Սիսիանի քաղաքային պանթեոնում էլ հուղարկավորեցին Գրիշա Մաթեւոսյանին՝ նույնպես զինվորական կարգով։

20-ամյա կրտսեր սերժանտը մի քանի օրից պիտի զորացրվեր. մեկ եղբայր ունի, հայրը՝ անհատ ձեռներեց է, մայրն էլ ուսուցչուհի։

Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին նաեւ Մայոր Գարուշ Համբարձումյանին, իսկ Մարմաշենում՝ կապիտան Սոս Էլբակյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ