News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում Բաքվի մոտեցումների իրավիճակային փոփոխություն կարող է եւ լինել, սակայն արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը պատճառը չէ, այլ հետեւանքն այն գործընթացների, որոնք տեղի են ունենում ադրբեջանական վերնախավում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը Բաքվի մոտեցումների փոփոխության կհանգեցնի բանակցային գործընթացում։

Մամեդյարովի հրաժարականը, ըստ փորձագետի, այսպես կոչված հին գվարդիայի՝ իշխանությունից հեռացման գործընթացի մաս է կազմում: «Սա «Փաշաեւիզացման» մաս է, այսինքն՝ Ադրբեջանի առաջին տիկնոջ հարազատների՝ իշխանության գալու: Դա ընդհանրապես էլիտաների փոփոխության մի մաս է: Այն ենթադրվում էր բավականին երկար ժամանակ: Տարածաշրջանային գրեթե բոլոր մասնագետները հասկանում էին, որ դա վաղ թե ուշ տեղի կունենան: Դրա նշանները շատ էին: Ադրբեջանի հանրային ոլորտում հնչող որոշ հայտարարություններ չէին կարող ուղղակի հայտնվել՝ առանց ղեկավարության հավանության: Այսինքն, պարզ էր, որ Մամեդյարովին վաղ թե ուշ կհեռացնեն»,- պարզաբանեց քաղաքագետը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի արդեն նախկին ղեկավարի հրաժարականի երկրորդ պատճառը, ըստ Իսկանդարյանի, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն էին. Բաքվի մոտ էսկալացիան չհաջողվեց, ոչ մի հաջողություն գրանցել չստացվեց, եւ, այո, այս իրավիճակում առաջացավ «ինչ-որ մեկին հանձնելու» անհրաժեշտությունը: «Պետք էր ինչ-որ բան անել: Ինչ-որ բան պետք էր գցել դժգոհության հնոցի մեջ: Եւ, բնականաբար, հնոցի մեջ նետում են այն գերանը, որն արդեն նախապատրաստվել է։ Այսինքն, այն, ինչ պետք է տեղի ունենար, տեղի է ունենում հենց այդ պահին, եւ ես չեմ բացառում, որ դա վերջին հեռացումը չէ։ Պետք է ինչ-որ մեկի վրա բարդել այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում», - ասաց քաղաքագետը:
Մամեդյարովը, նշեց Կովկասի ինստիտուտի տնօրենը, հարմար ֆիգուր էր դրա համար, չնայած նա ոչ մի առնչություն չուներ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին, քանի որ նա ոչ զինվորական էր, ոչ պաշտպանության նախարարության աշխատակից, ոչ սահմանապահ:

«Նա դիվանագետ է եւ, ի դեպ՝ չափազանց պրոֆեսիոնալ: Նա շատ լավ էր աշխատում եւ հիանալի հասկանում էր այդ ոլորտը: Վերջիվերջո, նա 16 տարի ծառայեց որպես արտաքին գործերի նախարար, եւ, ընդհանուր առմամբ, շատ լավ էր կողմնորոշվում իր գործում: Այնպես որ, պրոֆեսիոնալիզմի մակարդակի իջեցման առումով կարող են փոփոխություններ լինել, քանի որ նրանք նոր մարդու են նշանակել, ով երբեք դիվանագետ չի եղել: Սակայն դա պետության դիրքորոշման փոփոխություն չէ: Պետության դիրքորոշումը կախված չէ կոնկրետ նախարարից: Արտաքին գործերի նախարարն այն անձն է, ով դիվանագիտական ​​ձեւով ձեւակերպում է մոտեցումները, որոնք ծնվում են ոչ թե իր գլխում, այլ երկրի վերնախավի՝ նախագահական ապարատի գլխում»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերլուծական կենտրոնի ղեկավարը նաեւ կարծում է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված մենք պետք է բանակցային գործընթացի դադարեցում ակնկալենք, ինչպես նաեւ՝ հռետորաբանության խստացում  Բաքվի կողմից: «Նման պայմաններում ակտիվանալու են միջազգային միջնորդները՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, որոնք կաշխատեն հակամարտության կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ