News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ է եղել: Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում նշել է ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին՝ մեկնաբանելով  հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

«Ինչպես հայտնի է, իմ մեջ նաեւ հայկական արյուն է հոսում: Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ժողովուրդ, որին բաժին են ընկել ահռելի թվով փորձություններ, ներառյալ Օսմանյան կայսրության կողմից Ցեղասպանությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումներում կրկին մարդիկ են զոհվում: Ռմբակոծություններ, դիվերսիաներ, խոշոր տրամաչափի զենքից գնդակոծություններ: Բաքվում հանրահավաքներ են ընթանում պատերազմի օգտին: Պատերազմի՛ օգտին:

Այստեղ, կարծես, ճիշտ ժամանակն է ասելու, որ պատմությունը ոչ մի բան չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ էր: Այն չի կոտրվի նաեւ հիմա: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել: Շատ դարերի ընթացքում կարելի էր իր վերջո գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել:

Յուրաքանչյուր մարդ, ում երակներում գոնե մի փոքր հայկական արյուն կա, կպաշտպանի այս ժողովրդին՝ իր մեծ եւ բարդ պատմությամբ, որովհետեւ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմում է»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ