News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի հումանիտար հետեւանքների դեմ պայքարն ունի 10 մլրդ 300 մլն դոլարի չափով ֆինանսավորման կարիք, ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ եւ արտակարգ օգնության համակարգող Մարք Լոուքոքը ուրբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Աջակցության ռազմավարական ծրագիրը կազմում է  10 մլրդ 300 մլն դոլար»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այդ միջոցները կօգնեն առավելապես տուժած 61 երկրներին։

«Դեռեւս մենք ստացել ենք 1 մլրդ 700 մլն դոլար»,-հավելել է Լոուքոքը։ «Մենք չունենք ադեկվատ պատասխան հարուստ երկրների կողմից աղքատ երկրներին օգնելու հարցում։ Դա պետք է փոխվի»,-ասել է նա։

«Եթե մենք չսկսենք նախապատրաստվել հենց այսօր, ապա կբախվենք մի շարք մարդկային ողբերգությունների հետ»,-հավելել է Լոուքոքը։

«2020 թվականի ավարտին 130 մլն մարդ կարող է հայտնվել սովի շեմին»,-նշել է նա՝ ընդգծելով, որ «սովը կանխարգելելու համար անհրաժեշտ կլինի 500 մլն դոլար»։

Ըստ Լոուքոքի՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սրված խնդիրներից են նաեւ կրթության հասանելիության սահմանափակումն ու փախստականների թվի աճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ