News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 27
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  6000  կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում». Ֆրանսիայի դեսպանի գրառումը
Նա նաեւ ԵՄ դրոշներով լուսանկար է հրապարակել...