News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը շաբաթ օրը ելույթ է ունեցել՝ կապված Նելսոն Մանդելայի օրվա հետ։ Իր ելույթի ընթացքում նա բարձրացրել է ռասայական, սեռային, սոցիալական կարգավիճակի եւ ծննդյան վայրի հետ կապված անհավասարության խնդիրները, գրում է Associated Press-ը:

Նրա խոսքերով՝ COVID-19-ը ռենտգենյան ճառագայթների նման բացահայտեց մեր կառուցած հասարակության փխրուն կմախքը:

«Այն բացահայտում է մոլորությունները եւ ստերը ամենուր՝ սուտը, թե ազատ շուկաները կարող են բոլորի համար ապահովել բժշկական ծառայություն, այն ֆանտազիան, որ խնամքի անվճար աշխատանքը ոչ թե աշխատանք է, այլ մոլորություն այն մասին, որ մենք ապրում ենք հետռասիստական աշխարհում, առասպելն այն մասին, որ մենք բոլորս նույն նավում ենք»,- ասել է Անտոնիո Գուտերիշը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ զարգացած երկրները չափազանց շատ ներդրումներ են կատարել իրենց սեփական գոյատեւման համար եւ անհաջողության են մատնվել այս դժվարին ժամանակներում անհրաժեշտ օգնությունը զարգացող աշխարհին փոխանցելու հարցում:

Իր խոսքում ՄԱԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է հարստության անհավասարությանը՝ ասելով, որ աշխարհում 26 մարդու է պատկանում ամբողջ մոլորակի ողջ ունեցվածքի կեսը: Սակայն նա նաեւ նշել է ռասայական անհավասարությունը, գենդերային անհավասարությունը, սոցիալական կարգավիճակի եւ ծննդյան վայրի անհավասարությունը:

Գուտերիշի կարծիքով՝ անհավասարությունը սկսվում է ամենավերեւներից՝ գլոբալ ինստիտուտներից, եւ այն հաղթահարելու համար անհրաժեշտ է դրանք բարեփոխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ