News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան տեղի կունենա օդային հաղորդակցության վերականգնումից հետո: Այս մասին հուլիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Միջնորդների հետ կապը մշտապես պահպանվում է, նրանք օպերատիվ կերպով տեղեկացվում են տարածաշրջանում ամեն ինչի մասին: Ինչ վերաբերում է համանախագահների այցերին, ապա դրանք դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հուսով ենք, որ օդային հաղորդակցությունը վերականգնելուն պես այցը տեղի կունենա»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով իրավիճակի կարգավորմանը միջնորդների մասնակցության եւ ռուսական նոր նախաձեռնության առկայության մասին հարցին՝ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ գործընթացում ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ ռուսաստանցի համանախագահը: Նրա խոսքերով՝ շփումներ են եղել զինվորականների մակարդակով: «Առայժմ այսքանը կարող եմ ասել: Մեր առաջնահերթությունը էսկալացիան դադարեցնելն է եւ իրավիճակի նորմալացման խոչընդոտները վերացնելը»,- ասաց նա:

ԱԳՆ ներկայացուցիչը արձանագրեց, որ հուլիսի 12-ին իրավիճակի սրման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված օպերատիվ կապը չի օգտագործվել: «Սրացումը լայնածավալ էր եւ հանկարծակի, գերադասեցինք դիմել միջնորդներին»,- ասաց մամուլի քարտուղարը:

Միաժամանակ, նա ընդգծեց ԵԱՀԿ մոնիթորինգները վերսկսելու կարեւորությունը եւ հույս հայտնեց, որ դրանք կվերսկսվեն, հենց որ թույլ տան կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները: «Բայց մեզ համար կարեւոր է ոչ միայն մոնիթորինգներ անցկացնելը, այլեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունն ընդլայնելը: Այս մասին խոսել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- նշեց Աննա Նաղդալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ