News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզում վնասվածք ստացած եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ միջին եւ միջինից բարձր վիճակում գտնվող զինծառաողների առողջական վիճակում դրական դինամիկա կա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու հետ կապված հարցին, նա ասաց, որ հայկական  որեւէ ԱԹՍ չի խոցվել:

Պատասխանելով լրատվամիջոներից մեկի հարցին, որ Ադրբեջանը պատրաստվում է սիրիական ընդդիմության զինյալներ ուղարկել հայերի դեմ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր ԶՈւ-ն պատրաստ է սահմանների ապահովմանը` անկախ նրանից, թե նրանք թուրք զինյալներ են, մահմեդական ծայրահեղականներ, թե ադրբեջանական ԶՈւ զինծառայողներ են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ