News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք վաղուց ենք ասել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն դուրս է եկել իր սահմաններից եւ կարող է տարածաշրջանային դառնալ: Այս իրավիճակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գործող իշխանությունը պարտավոր են հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել այն մակարադակին, որը եղել է վերջին 20 տարիների ընթացքում: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ սա պարտադիր պայման է: «Եթե դուք այն մասին, որ դաշնակից պետությունը պարտավոր է օգնություն եւ աջակցություն ցույց տալ հիշում եք միայն ծանր պահերին, իսկ երբ քաղաքական իրադրությունը ձեզ համար բարենպաստ է ստեղծվում, սկսում եք գանգատվել ձեր դաշնակցից, ապա պետք է հասկանաք, որ նման իրավիճակում նա կարող է պատասխան տալ, եւ այդ պատասխանը կարող է չափազանց ցավոտ լինել»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ռուսական մեդիամենեջեր «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արդեն արտահայտել է այն ամբողջ դժգոհությունը, որն այս տարիներին կուտակվել է Կրեմլի մոտ:

Դեմկուսի ղեկավարի խոսքով՝ եթե որեւէ մեկը դա չի հասկանում, ապա նա ուղղակի հիմար է եւ գնում է Հայաստանի շահերին դեմ: «Այսօրվա դրությամբ ոչ ոք չի կարող փոխարինել Ռուսաստանին եւ այն վիթխարի ազդեցությանը, որը Մոսկվան ունի մեր տարածաշրջանում: Եվ սա պետք է լավ հասկանա նաեւ մեր ժողովուրդը: Այն, որ մեր հանրության մի մասի մոտ առաջացել են հակառուսական տրամադրություններ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների վերջին 2 տարվա վաստակն է: Նրանք թույլ են տվել սորոսականներին եւ ամեն տեսակի գրանտակերներին մեր դեմ դուրս բերել Ռուսաստանին: Սա փաստ է: Եվ երկրորդը՝ եթե ցանկանում եք բարեկամական երկրներ ունենալ, ապա ամեն օր պետք է նրանց հետո բարեկամական եւ ջերմ հարաբերություններ կառուցեք»,- շեշտեց ընդդիմադիրը: 

Արամ Սարգսյանը նշեց, որ լարված իրավիճակ ստեղծվելու դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես կապ է հաստատել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, բայց այս անգամ դա տեղի չի ունեցել: «Դուք հասկանո՞ւմ եք, թե նման վերաբերմունքն ընդհանրապես ինչի կարող է հանգեցնել: Նրանք ձեզ ուղղակիորեն հասկացնում են, որ չեն պատրաստվում հարաբերություններ կառուցել միակողմանի հիմքի վրա: Հենց դուք հիշում եք այն մասին, որ ձեզ պետք է օգնեն, անմիջապես ծնկի եք գալիս եւ սողում եք օգնության համար: Սա՞ է ձեր անկախության դրսեւորումը»,- դժգոհեց քաղաքական գործիչը՝ գնահատելով Հայաստանի իշխանությունների վարքագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ