News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան չընդունված դիմորդների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում համալարանի դիմաց:

Նրանց մեկը նշեց. «Մենք այստեղ հավաքվել մեր զայրույթն ենք հայտնում, որովհետեւ այնպիսի անտրամաբանական, անարդար իրավիճակ է ստեղծվել, երբ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 բալ ստացվածները չեն ընդունվել:

Որքանո՞վ է սա հարիր մեր պետությանը հեղափոխությունից հետո: Ես օրինակ, հիանում եմ հեղափոխության արդյունքներով, բայց այս դեպքի համար, ես ճիշտն ասած ամաչում եմ:

Մենք ուզում ենք այդ հարցի պատասխանը ստանալ: Մենք մեր դժգոհությունն ենք հայտնում, որովհետեւ ոչ մի տրամաբանություն չկա:

Մենք սպասում ենք ցանկացած մի մարդու, որը կկարողանա մեր հարցերին պատասխանել: Եթե չստանանք մեր հարցերի պատասխանը, երեւի կգնանք Հանրապետության հրապարակ:

Շատ տարբերակներ կան վիճակը շտկելու, օրինակ գոնե բոլոր նրանք, որոնք բարձր գնահատական են ստացել, ընդունվեն, հետո մի քանի ամսից թող մաղում տեղի ունենա, որովհետեւ այն դիմորդը, որ 7-8 բալով է ընդունվել, երբեք չի կարող համեմատվել 16 բալ ստացողի հետ»:

Հարցին, թե ինչու է այդպես ստացվել, որ քիչ բալ հավաքածներն ընդունվել են, իսկ բարձր հավաքածները ոչ, ծնողն ասաց. «Իրենց ասելով դա ինչ-որ առաջնահերթություններով է պայմանավորված, բայց դա այնքան 10-րդական հարց է, դա ոչ մի քննադատության չի դիմանա: Ո՞նց կարելի է դիմորդը, որ 16 բալ է ստանում, չընդունվի միայն այն պատճառով, որ չի գրել այսինչ բաժինը: Չափանիշը պետք է լինի միայն դիմորդի ստացած բալերը, ոչ թե այն, թե ինչն է նա նշել որպես առաջնային հայտ:

Էս երեխաները կկոտրվեն, այդքան եռանդով պատրաստվել են ու հիմա պատի են դեմ առել, որն իրենց համար երբեք հասկանալի չի դառնալ: Ես դիմում եմ կառավարությանը, Նիկոլ Փաշինյանը, որը շատ ուշադիր է, ես հիացած եմ իր բոլոր արձագանքներով: Հուսով եմ, որ նա չի անտեսի այդ երեւույթը, որը ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում»:

Մեկ այլ ծնող էլ նշեց. «Պետք չի երեխաներին այդպես կոտրել ու նվաստացնել: Թող Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը դրան ուշադրություն դարձնեն: Եթե պանդեմիայի պատճառով հնարավոր չեղավ նորմալ քննություններ անցկացնել, ապա թող որոշակի զիջումների գնան: Եթե գնացել են զիջման եւ 7,5-ը 8 են հաշվարկում, ինչո՞ւ չեք ուզում զիջումներ անել խելացի երեխաներին: խելացիներին պետք է օգնել, իսկ անտաղանդները ինքնուրույն էլ առաջ կգնան: Շատ վիրավորական է»:

Մի կին, ով նույնպես մասնակցում էր ակցիային, ասաց. «Իմ աղջիկը սովորելով չինական դպրոցում, վաստակել է 16 միավոր, նշելով 8 բաժին, ոչ մի բաժնում չկա: Ես իմ աղջկա վրա վստահ եմ, կարող են նորից քննության հնարավորություն տան, թող երեխաներին չզրկեն, հոգեբանական տրավմայի չենթարկեն»:

Տպել
Ամենաշատ