News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդներում հայ ցուցարարները չէին սպասում, որ ադրբեջանցիները, որոնք գտնվում էին իրենց երկրի դիվանագիտական ​​առաքելության բակում, ագրեսիա ցույց կտան եւ սադրանքների կգնան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում ՀՀ Գլաձորի հայ ուսանողների միության անդամ, ուսանողուհի Աշխեն Բակլաչյանը:

Նա նշեց, որ բողոքի ցույցի համար քաղաքապետարանը հայկական կողմին ընդամենը երկու ժամ էր հատկացրել: «Եվ մենք էինք բողոքի ցույց անցկացնում, եւ նրանք։  Մենք կարգախոսներ էինք հնչեցնում ադրբեջանական ագրեսիայի դեմ, նրանք՝ Հայաստանի դեմ: Բողոքի ցույցի անցկացման մեր ժամանակը սպառվեց մոտ ժամը 5-ին, եթե չեմ սխալվում։ Մենք արդեն պատրաստվում էին հեռանալ, առաջ գնալ մեզ թույլ չտվեցին ոստիկանության աշխատակիցները։ Սակայն հետո նրանք հեռացրեցին մետաղյա պատնեշները, մարդիկ փորձեցին առաջ շարժվել, սակայն դա արգելված էր։ Արդյունքում ոստիկանները ստիպված էին խնդրել մեզ հեռանալ։ Նրանք նաեւ լրացուցիչ ուժեր էին ներգրավել՝ գործի դնելով հեծելազորային ոստիկանությունը»,- պատմեց Բակլաչյանը:

Նա նաեւ հայտնեց, որ բողոքի ակցիայի ժամանակ ադրբեջանցի ակտիվիստները սկսել են պլաստիկ ջրի շշեր եւ քարեր նետել իրենց ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի երիտասարդ աղջիկ է տուժել: Նրա ձեռքին քար է դիպչել: Սակայն, բարեբախտաբար, շտապօգնության միջամտության կարիք չի եղել։ «Սակայն ես չգիտեմ՝ արդյոք ​​նա ավելի ուշ դիմել է բժշկական օգնության, թե ոչ: Ես անձամբ նրան չեմ ճանաչում»,- ասել է ուսանողուհին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը, ըստ երեւույթին, նախապես պատրաստվել էր սադրանքին:

Աշխեն Բակլաչյանը հավելեց, որ հայկական կողմը պարտքի տակ չի մնացել եւ պատասխանել է ադրբեջանցիներին՝ նրանց ուղղությամբ պլաստիկե շշեր նետելով: Ընդ որում, ոստիկանությունը ոչ ոքի բերման չի ենթարկել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ