News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իրավապահներին հաջողվել է կապ հաստատել Լուցկում ավտոբուսի ուղեւորներին պատանդ վերցրած ահաբեկչի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ճեպազրույցում, հայտնում է 112.ua-ն:

«Մենք կապի մեջ ենք այն ​​անձի հետ, ով պատանդ է վերցրել մարդկանց: Նրա հետ արդեն խոսում են, բանակցում են»,- ասել է նախարարը:

Ավակովը նաեւ խնդրել է լրագրողներին ուշադիր լուսաբանել ահաբեկչի վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ դա կարող է վնասել իրավիճակին:

 «Ես կխնդրեի բոլորին լինել ուշադիր եւ կոմպետենտ, այդ թվում՝ պատանդներին պահող անձի մասին չհաստատված տեղեկություններ տարածելիս»,- ասել է Ավակովը:

Նա պարզաբանել է, թե ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկիչը բուժում է ստացել հոգեբուժարանում՝ այդ տեղեկությունները անվանելով ոչ ճիշտ: Ավակովը հիշեցրել է, որ հանցագործը սմարթֆոն ունի եւ կարող է հետեւել այն տեղեկատվությանը, որ ԶԼՄ-ները տարածում են նրա մասին: «Դա չի օգնում, այլ լրացուցիչ լարվածություն է ստեղծում»,- ընդգծել է նախարարը:

Նա հավաստիացրել է, որ իրավապահ մարմինները արդեն կապ են հաստատել ահաբեկչի հարազատների հետ եւ փորձում են բոլոր մեթոդները՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ