News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հենց առաջին օրվանից մենք տարածել էինք տեղեկություն, որ ԱԳ նախարարը սերտ կապի մեջ է ԵԱՀԿ համանախագահների հետ, ես իմ ասուլիսներում ասել եմ, թե աշխատանքներ ենք իրականացրել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, շփումներ են եղել նաեւ ռուս համանախագահի հետ, նաեւ ռազմական շրջանակների հետ են եղել շփումները, եւ մենք ասել ենք, որ եղել է հրադադարի պայմանավորվածություն, որը խախտվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով սոցցանցի օգտատիրոջ՝  «հուլիսի 12-ի միջադեպից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Ադրբեջանի կողմից հրադադարը ուխտադրուժ կերպով խախտելու մասին, ի՞նչ պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը խախտել է ուխտադրուժ կերպով» հարցին։

Նախիջեւանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար ինչ է արվում հարցին ի պատասխան, Աննա Նաղդալյանն ասել է, որ կապ են հաստատել Նախիջեւանի իշխանության հետ, հարցը գտնվում է Հայաստանում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի գրասենյակների տիրույթում եւ գաղտնիությամբ պայմանավորված ոչինչ չի կարող ասել, նաեւ նրա առողջական վիճակի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ