Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության մոտ հուլիսի 21-ին հավաքվել են բազմաթիվ հայեր՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանին եւ հայոց բնակին:

Թեև մի քանի օր է հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, սակայն աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչները շարունակում են ակցիաներ կազմակերպել:

Հայ համայնքում տեղեկացել են, որ Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են անցկացնելու ադրբեջանցիները եւ հնարավոր է երթով շարժվեն դեպի ՀՀ դեսպանություն: Հայերը շատ արագ ինքնակազմակերպվել են եւ հավաքվել ՀՀ դեսպանատան դիմաց։