ՍԴ-ում ստեղծված իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ ՍԴ երկու դատավորներ գնացել են արձակուրդ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը
«Այսինքն եթե նրանք չգնային արձակուրդ, ՍԴ-ում կլիներ քվորում: Այսինքն պատճառը Սահմանադրական փոփոխությունները չեն: Երկրորդ, այդ երկամսյա ժամկետը համընկնում է նրա հետ, որ ամեն տարի դա ՍԴ-ում արձակուրդային ժամանակահատված է եղել: Ոչ մի խնդիր չի առաջանա, վստահ եմ, որ առաջադրումները շուտով կկատարվեն: ԱԺ-ն թեկնածուների մասով կուղարկի բարեվարքության ստուգման գործընթացն ապահովելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ն կգործի ամբողջ կազմով»,-հայտարարեց նա:
Հարցին, թե համարում է, որ Սահամանդրական դատարանում ճգնաժամ չկա, նա պատասխանեց. «Ես դա ճգնաժամ չէի համարի, բայց խնդրահարույց իրավիճակը առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել են մեկնել արձակուրդ»:











