News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հույս է հայտնել, որ Ռուսաստանում աշնանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծվի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին մեր բոլոր հետազոտական ​​հաստատություններում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:  Դրանով զբաղվում է կրթության եւ գիտության նախարարությունը, առողջապահության նախարարությունը, Կենսաբժշկական դաշնային գործակալությունը, «Ռոսպոտրեբնադզոր»-ը, այս պահի դրությամբ՝ 17 կազմակերպություն եւ 26-ից ավելի տեսակի պատվաստանյութ:  «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ 4 պատվաստանյութ ապացուցել է իր անվտանգ լինելը, եւ երկու պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական ​​փուլում են. դա Գամալեայի եւ Պաշտպանության նախարարության կենտրոնն է: Երկուսը պատրաստվում են փորձարկումների մեկնարկին. դա է «Վեկտորն» է եւ պատվաստանյութերի եւ շիճուկների գիտահետազոտական ​​ինստիտուտն է»,- հայտնել է վարչապետը՝ չորեքշաբթի օրը Պետդումայում ներկայացնելով կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը։

«Ամենակարեւորն արտադրական հարթակների նախապատրաստումն է՝ համոզվելու համար, որ պատվաստանյութերն անվտանգ են, եւ ես հույս ունեմ, որ աշնանը մենք կստանանք մեր հուսալի ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ»,- հավելել է Միշուստինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ