News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տիեզերական գործունեության ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային ուղղություն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանում STARMUS VI միջազգային փառատոնի անցկացմանը նվիրված համաժողովում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ այս պահին տիեզերական գործունեությունը դարձել բաձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունը: Ներկայումս տիեզերական գործունեության համաշխարհային շրջանառությունը կազմում է 200 մլրդ դոլար, նշեց նախարարը: Արշակյանը շեշտեց, որ Հայաստանը եւս այս ուղղության զարգացումն առաջնահերթություն է դիտարկում, եւ այդ պատճառով այս տարի ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը: Արշակյանը տեղեկացրեց, որ գործունեության այս տեսակի վրա ամբողջությամբ տարածվում են Հայաստանում հարկային արտոնությունները: «Այս ուղղությամբ գործունեություն իրականացնող ինժեներական ընկերությունները պետք է ունենան միայն լիցենզիա, նրանք հարկերի վճարումից կազատվեն»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն առաջիկա փառատոնի մասնակիցներին:

Նախարարն ափսոսանքով հայտնեց, որ ներկայումս երիտասարդները գիտական գործունեությունը չեն դիտարկում որպես «նորաձեւ» գործունեություն, այս համապատկերին STARMUS փառատոնը, երաժշտությունն ու գիտությունը միավորելով, կներգրավի երիտասարդների ուշադրությունը՝ նրանց շրջանում մասայականացնելով գիտական գործունեությունը: «Գիտական գործունեությունը նշանակում է առաջնորդ լինել, լինել ավանգարդում եւ նորարար լինել: Այս տեսակետից անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր աշխարհը շարժում են ինովացիոն տեխնոլոգիաները, որոնք եկել են փոխարինելու ֆինանսական եւ նավթի արդյունահանման ոլորտներին»,- հայտարարեց նա:

Արշակյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահին դրսեւորած նախաձեռնության եւ STARMUS VI-ը Հայաստանում անցկացնելու առաջարկի համար, նաեւ Փառատոնի խորհրդի անդամներին ընդունած որոշման համար:

Նշենք, որ միջազգային գիտական եւ երաժշտական STARMUS VI-ն առաջին անգամ անցկացվելու է  Հայաստանում: Այն տեղի կունենա մյուս տրավա սեպտեմբերի 6-11-ը եւ կանցկացվի՝ «50 տարի Մարսի վրա. Mars-3-ից եւ Mariner-9-ից մինչեւ Starship» անվանումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ