News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

STARMUS VI միջազգային փառատոնի անցկացման վայրը եւ ժամանակն առանձնահատուկ նշանակություն ունեն յուրաքանչյուր աստղագետի համար: Այս մասին հուլիսի 22-ին 2021-ին Հայաստանում STARMUS VI միջազգային փառատոնի անցկացմանը նվիրված խորհրդաժողովում հայտարարեց փառատոնի Խորհրդի անդամ, ամերիկացի հանրահայտ աստղագետ Ջիլ Թարթերը (Jill Tarter)։

Խոսելով պատճառների մասին՝ նա նշեց, որ 1971-ին աշխարհում անցկացվել է ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին սիմպոզիումը, որը նվիրված էր վերերկրյա քաղաքակրթությունների խնդիրներին: «Այդ սիմպոզիումն անցկացվում էր Բյուրականի աստղադիտարանի տարածքում եւ անցկացվում էր գրեթե նույն օրը, ինչ եւ նախատեսված STARMUS VI փառատոնը»,- ասաց նա: Թարթերը խոստովանեց, որ այդ տարիներին չկարողացավ գալ Հայաստան՝ չնայած ամբողջ ցանկությանը:

«Հուսով եմ, որ փառատոնի ընթացքում կկարողանամ գալ Հայաստան եւ այցելել Բյուրականի աստղադիտարան, որտեղ տեղի է ունեցել այդ պատմական իրադարձությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ սառը պատերազմի տարիներին այդ գիտաժողովը նշանավորեց ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջև համագործակցության սկիզբը: Նա հույս հայտնեց, որ վերերկրյա քաղաքակրթությունները քննարկման առարկա կդառնան նաեւ գալիք փառատոնի շրջանակներում անցկացվող գիտաժողովների ընթացքում:

Թարթերը հույս հայտնեց, որ այդ հարցը կքննարկվի ֆորումների եւ խորհրդաժողովների շրջանակներից դուրս՝ լայն հասարակությանը մասնակից դարձնելով այս կարեւոր հարցի շուրջ քննարկումներին: Նա հույս հայտնեց, որ նման թեմաները կնպաստեն մտածողության փոփոխությանը, մարդիկ կմտորեն այլ մոլորակներում հնարավոր կյանքի մասին հարցի շուրջ, իսկ տարբեր երկրների քաղաքացիներն իրենց առաջին հերթին իրենց երկրայիններ կզգան։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ 1971 թվականին նա մասնակցել է սիմպոզիումին որպես թարգմանիչ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ