News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը երբեք չի մոռանա գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը եւ անպայման պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին: Այս մասին Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Կադխիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr-ը:

«Իրանը երբեք չի ունեցել եւ չի ունենա իրաքյան գործերին միջամտելու որեւէ մտադրություն: Իրանը ցանկանում է տեսնել անկախ Իրաք՝ իր տարածքային ամբողջականությամբ եւ ներքին միասնականությամբ»,- ասել է նա: «Իրանը միանշանակ դեմ է այն ամենին, ինչը թուլացնում է Իրաքին: Իրաքի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը մեր տեսակետի հակառակն է, քանի որ ԱՄՆ-ը թշնամի է եւ դեմ է իրաքյան անկախ, ուժեղ կառավարությանը, որն ընտրվում է ժողովրդական քվեարկությամբ»:

«Վաշինգտոնի կողմից գեներալ Սուլեյմանիի եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանությունը ԱՄՆ ներկայության օրինակ է: Նրանք ձեր տանը սպանեցին ձեր հյուրին, եւ բացահայտ խոստովանեցին այդ ոճրագործությունը»,- ասել է նա՝ հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի մոռանա Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը եւ անպայման պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին»:

Նրա խոսքերով՝ Իրանը չի միջամտում ԱՄՆ-ի հետ Իրաքի հարաբերություններին, սակայն «ակնկալում է, որ իրաքյան պաշտոնյաները կճանաչեն Միացյալ Նահանգների բնույթը, եւ որ ԱՄՆ-ի ներկայությունը ցանկացած երկրում կոռուպցիայի եւ ավերումների աղբյուր է»:

Իրանը ակնկալում է, որ Իրաքի կառավարությունն ու խորհրդարանը կշարունակեն դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից, քանի որ ամերիկյան ներկայությունը ապակայունացնում է տարածաշրջանը, հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ