News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի «Էվերլենդ» զվարճանքների այգում պանդան ձագ է ունեցել` սա երկրում ծնված առաջին պանդան է եւ հազվագյուտ երեւույթ է անհետացող տեսակի համար:

Մարտի վերջին Այ Բաո անունով յոթ տարեկան պանդան զույգ էր կազմել ութամյա արու Լե Բաոյի հետ եւ տեղական ժամանակով երեկոյան 21:49-ին առողջ ձագ է ունեցել: Պանդայի 16,5 սմ հասակով եւ 197 գրամ քաշով ձագը իրեն լավ է զգում: Կենդանաբանական այգին հատուկ կացարան է ստեղծել փոքրիկ պանդայի համար:

Հսկայական պանդաները աշխարհի ամենավտանգված տեսակներից են: Պանդաները կարող են տարին մեկ անգամ ընդամենը մեկից երեք օր բեղմնավորվել մարտ-ապրիլ ամիսներին, ինչը բարդացնում է նրանց բազմացումը, ասվում է կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ:

Զույգը 2016 թվականին 15 տարով Հարավային Կորեա է ժամանել Չինաստանի Սիչուան նահանգից:

Չինաստանը 1950-ական թվականներից իր սեւ-սպիտակ դեսպաններին, որպես բարի կամքի դրսեւորում, ուղարկում է արտասահման՝ այսպես կոչված, «պանդաների դիվանագիտության» շրջանակներում:

Ակնկալվում է, որ ձագը երեք-չորս տարի հետո կվերադառնա Չինաստան, հայտնել է կենդանաբանական այգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ