News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերբիայի առեւտրի նախարար Ռասիմ Լյայիչն ասել է, որ Հայաստան մասնավոր ընկերության կողմից զենքի արատահանումը համաձայնեցրել են չորս նախարարություններ եւ հատուկ ծառայությունները, հայտնում է Eadaily-ն՝ վկայակոչելով սերբական Nova.rs պորտալին:

Սերբական պորտալը նշում է, որ առեւտրի գերատեսչության ղեկավարը մեկնաբանությունն արել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը իր ծայրահեղ հիասթափությունն է արտահայտել Հայաստան զենքի արտահանման կապակցությամբ: Նա Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանից Վեյնովիչին ասել է, որ Սերբիան հարեւան երկրին մատակարարել է մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ ականանետեր, եւ դրանք օգտագործվել են վերջին հակամարտության ժամանակ: Ադրբեջանցի փոխնախարարը ակնարկել է, որ մեղադրանքները սպառնալիքի տակ են դնում երկու երկրների բարեկամական հարաբերությունները:

«2020 թվականին մասնավոր ընկերությունը զենք է արտահանել Հայաստան, իսկ պետական ընկերությունները չեն մասնակցել գործարքին: Ընկերության անունը չեմ նշի, մայիսին եւ հունիսին այն հիմնականում մատակարարել է ինքնաձիգներ եւ ատրճանակներ, որոնց արժեքը մեկ միլիոն եվրոյից էլ քիչ է կազմել»,- ասել է Ռասիմ Լյայիչը: Նա հաստատել է, որ իր նախարարությունը համաձայնեցրել է առաքումը, իսկ ավելի վաղ դա արել են պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարությունները: Իրենց համաձայնությունն են տվել նաեւ հատուկ ծառայությունները։ «Միայն բոլորի կողմից համաձայնեցնելուց հետո մենք տվել ենք վերջնական թույլտվությունը»,- ասել է Սերբիայի առեւտրի նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի պատժամիջոցների տակ չէ, ուստի դժվար կլիներ նրան մերժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ