Վենետիկի իշխանությունները նվազեցնում են իրենց գոնդոլների առավելագույն տեղերը՝ վեցից դարձնելով հինգ, սակայն պատճառը ոչ թե COVID-19-ն է, այլ գեր զբոսաշրջիկները։
Գոնդոլների վենետիկյան ասոցիացիայի նախագահ Անդրեա Բալբին հայտնել է, որ որոշում է կայացվել պակասեցնել նավակների տեղերը` գոնդոլավարների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: «Վերջին 10 տարիների ընթացքում զբոսաշրջիկները սկսել են ծանր կշռել»,- CNN-ին ասել է Բալբին:
Գոնդոլավարների ասոցիացիայի նախագահ Ռաուլ Ռովերատոն ասել է, որ ուղեւորների քաշի պատճառով ջուրը երբեմն լցվում է գոնդոլի մեջ, ինչը կարող է գոնդոլի խորտակման պատճառ դառնալ: «Նավակում ավելի քան կես տոննա մսով առաջ շարժվելը վտանգավոր է»: