News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ին Մինսկում տեղի ունեցած ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերից մեկն էր սննդամթերքի անվտանգությունը, մասնավորապես՝ կենդանական ծագման արտադրանքում հակաբիոտիկների խնդիրը: Այս մասին հուլիսի 23-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի տեխնիկական կարգավորման հարցերով անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն:

Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրներից յուրաքանչյուրը հարցի իր ըմբռնումն ունի, եւ հիմա Եվրասիական Միջկառավարական խորհուրդը հանձնարարել է ստեղծել բարձր մակարդակով միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների վերջնամշակման եւ համաձայնեցման նպատակով:

Նազարենկոն նշեց, որ փոփոխություններ են նախատեսվում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների (դեղագործական ակտիվ նյութերի) առավելագույն թույլատրելի մակարդակների հաստատման մասում, որոնք կարող են պարունակվել ինչպես չվերամշակվող, այնպես էլ վերամշակվող կենդանական ծագման սննդամթերքի մեջ: «Փոփոխությունների նշված նախագծի ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով նախատեսված է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը»,- հավելեց պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ