Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ իր ելույթում նշել է կոնգրեսական Ջիմ Կոստան:

Հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորները կրակ են բացել հայ քաղաքացիական բնակչության վրա, հիշեցրել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը անկանոն հարձակումների են ենթարկում հայկական դպրոցները, ֆաբրիկաները, որոնք արտադրում են կորոնավիրուսի համավարակի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության միջոցներ:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի,- հավելել է նա: - Հիմա, ինչպես երբեք կարեւոր է, որ մենք Արցախի հետ խաղաղության ձգտենք»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է վերագնահատի Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող օգնությունը, ինչպես նաեւ մեծացնի Հայաստանին օգնությունը:

«Ես Ադրբեջանի խայտառակ արարքները դատապարտող անհապաղ գործողությունների կոչ եմ անում»,- ամփոփել է կոնգրեսականը: