News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում մեծ աշխատանք է կատարվել՝ տեխնիկական կարգավորման միասնական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հուլիսի 23-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի տեխնիկական կարգավորման հարցերով անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն:

Նրա խոսքերով՝ ընդունվել է 48 տեխնիկական կանոնակարգ, որոնք ընդգրկում են արտադրության գրեթե 85%-ը: Գործում են համապատասխանության գնահատման միասնական կանոններ եւ ընթացակարգեր: «Երբ ստեղծվում էր Եվրասիական տնտեսական միությունը, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանեցման մասին միասնական փաստաթղթերին (հավաստագրեր եւ հայտարարագրեր) անցնելու վերաբերյալ որոշումները հիմնվում էին երկրների միջեւ վստահության վրա, եւ մենք բոլորս ակնկալում էինք, որ այդ վստահությունն իսկապես ամբողջությամբ կիրականացվի»,- տարակուսել է Նազարենկոն: Սակայն, ինչպես նշել է նա, Եվրասիական տնտեսական միության շուկայում ապրանքների անվտանգությունը վերահսկելու այս ձեւով ստեղծված միասնական մեխանիզմը լիովին չի պաշտպանում Միության շուկան եւ սպառողներին՝ երրորդ երկրներից ներմուծված ոչ անվտանգ կամ առանց անվտանգության պատշաճ հաստատման արտադրանքներից:

Այսպես, այսօրվա դրությամբ միայն օտարերկրյա ապրանքների համար տրվել է ավելի քան երեք հարյուր հազար սերիական վկայական, եւ գրանցվել է ավելի քան երկու միլիոն սերիական հայտարարագիր: «Սրանք հսկայական թվեր են: Եվ եթե համապատասխանության անհրաժեշտ գնահատումն իրականացվել է օբյեկտիվորեն, ապա դա երաշխավորում է անվտանգ ապրանքների մուտքը շուկա»,- ասել է ԵՏՀ նախարարը:

Ներմուծված արտադրանքների համար համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրմամբ ընթացիկ իրավիճակի անցկացվող մոնիթորինգի արդյունքները, ինչպես նշել է Վիկտոր Նազարենկոն, ցույց են տվել, որ նախկինում ընդունված որոշումների իրականացումը, այդ թվում՝ ԵՏՄ միջկառավարական խորհրդի մակարդակում, չի հանգեցնում համապատասխանության գնահատման մարմինների կողմից անհիմն տրված փաստաթղթերի քանակի կրճատմանը: Բանն այն է, որ շուկայում կան համապատասխանության գնահատման մարմիններ եւ փորձարկման լաբորատորիաներ, որոնք ճիշտ չեն կատարում ընթացակարգերը, եւ դրանց գործունեության արդյունքը անհիմն կերպով տրված փաստաթղթերն են: Հանձնաժողովին հատկապես անհանգստացնում են սերիական արտոնագրերը, որոնք տրվում են երկար ժամանակով`մինչեւ 5 տարի ժամկետով:

ԵՏՀ նախարարը կարծում է, որ Միության շուկայի պաշտպանվածության անհրաժեշտ մակարդակ հաստատելու համար այժմ անհրաժեշտ է ներմուծվող ապրանքների համար համապատասխանության գնահատման համակարգի նոր «կառույց» մշակել։ «Մեր խնդիրն է ապահովել, որ շուկայում մնան համապատասխանության գնահատման միայն իրավասու եւ բարեխղիղճ մարմինները եւ փորձարկող լաբորատորիաները»,- ընդգծել է նա:

Ենթադրվում է, որ երբ ԵՏՄ երկրները իրենց տարածքներում շրջանառության մեջ դնեն արտադրանքները, կելնեն նրանից, որ զանգվածային արտադրանքների համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին գնահատելիս միայն արտադրողը, ներառյալ արտադրող օտարերկրացին, եւ միայն նա կարող է հաստատել դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին: Օտարերկրյա արտադրողի համար պարտադիր պայման է Միությունում նրա պաշտոնական ներկայացուցչի, այսինքն` արտադրողի կողմից լիազորված անձի առկայությունը, որը նրա անունից է գործում եւ այդ ապրանքները շրջանառության մեջ դնելիս պատասխանատու է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար:

Սա, ինչպես կարծում են ԵՏՀ-ում, թույլ կտա ԵՏՄ օտարերկրյա արտադրանքը ներմուծելու համար թափանցիկ համակարգ կառուցել, կասեցնել արտադրողների կողմից լիազորված անբարեխիղճ անձանց գործունեությունը, ինչպես նաեւ կանխել համապատասխանության գնահատման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների կողմից չհիմնավորվոծ փաստաթղթերի տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ