News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՏՄ երկրների տարածքում սննդամթերքի մեջ հակաբիոտիկների պարունակությունը 2021 թվականից ավելի խստորեն կկարգավորվի։ Այս մասին հուլիսի 23-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի տեխնիկական կարգավորման հարցերով անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն:

Այժմ, նրա խոսքերով, ԵՏՄ-ում արդեն կարգավորում է հակաբիոտիկների պարունակությունը առաջնային, այսինքն՝ չմշակված, պարենային ապրանքների մեջ: «Ենթադրվում է, որ առաջնային արտադրանքը լիարժեք վերահսկելու դեպքում այլեւս հարկ չի լինի վերամշակվածը վերահսկել: Հիմա քննարկվում է այս մոտեցման արդյունավետությունը եւ վերամշակված արտադրանքի նկատմամբ առանձին վերահսկողության անհրաժեշտությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստում որոշվել է հետեւել ակտիվ դեղամիջոցներին, որոնք օգտագործվում են մոտ 2000 անասնաբուժական հակաբիոտիկներում: Ներկայում քննարկվում է 72 ակտիվ նյութերի ցուցակը: Սա չի նշանակում, որ բոլոր մյուս հակաբիոտիկները կթույլատրվեն: Սակայն եթե որեւէ մեկը ցանկանում է արտադրել կամ ներմուծել նոր դեղամիջոց, ապա նա ստիպված կլինի դրա բաղադրության վերաբերյալ տվյալներ տրամադրել, հիմնավորել արտադրանքների մեջ դրանց առավելագույն կոնցենտրացիան, ինչպես նաեւ նշել, թե ինչ մեթոդով է անհրաժեշտ որոշել դրանց պարունակությունը»,- պարզաբանել է Նազարենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
Ամենաշատ