News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մենք փոխնախարարի հետ  լիարժեք քննարկեցինք այս հարցը, նա նշեց, որ բաներ կան, որ պետք է ԳԹԿ-ից ստանա, ապա խոստացավ՝ վաղը ինձ տեղյակ պահել քննարկման մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկը, ով գնացել էր նամակ փոխանցելու ԿԳՄՍ փոխնախարարին:

«Կհանդիպենք, կփորձենք եզրեր գտնել, որ  հարցին լուծում տրվի»,-ասաց նա:

Դիմորդի ծնողը նշեց, որ այս պահին խնդրին հստակ լուծում տալու մասով ոչինչ ասել չի կարող փոխնախարարը, բայց  նա խոստացել է որոշակի լուծումներ տալ:

«Հնարավոր է նա ուրիշ տարբերակներ առաջարկի, վաղը պարզ կլինի»,-ասաց դիմորդի ծնողն ու հավելեց, որ ինչ առաջարկ էլ լինի, նա նյուս  ծնողների եւ դիմորդների հետ կքննարկի, եթե ձեռնտու տարբերակ լինի՝ կհամարեն  հարցի լուծում:

«Իմ եւ պարոն Թամրազյանի կողմից շատ մանրամասնորեն քննարկվել է ցանկացած խնդիր, եղել են առաջարկներ, որոնք իմ կողմից չի ընդունվել, քանի որ մենք դրա համար չենք եկել այստեղ, բայց փոխնախարարը կառուցողական մոտեցավ այս խնդրին եւ խոստացավ՝ վաղը տեղյակ պահել հանդիպման մասին: Այժմ գնում ենք հանդիպելու մի քանի պատգամանորների հետ՝ մի քանի հարց քննարկելու տվյալ թեմայով: Լինի ԲՀԿ-ից, «Իմ քայլից», թե «Լուսավոր Հայաստանից», մեզ համար կապ չունի, մենք բոլորս ընդունում ենք մեր աջակիցներին»,- ասաց դիմորդի ծնողը: 

Այսպիսով՝ այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց, դիմորդներն ու ծնողները կսպասեն վաղվա պատասխանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ