News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ադրբեջանդիները դանակահարել են իր ծանոթին:

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալում ադրբեջանցիներին: Տոնոյանի խոսքով, ՕՄՕՆ-ը եւ «Ռոսգվարդիան» ամբողջությամբ շրջափակել են Մոսկվայի Մարյինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջանները: «Բոլոր ավտոմեքենաները ստուգում են, արդեն կան ձերբակալվածներ»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հղում անելով Infoteka24.ru կայքին, որտեղ երեւում է, թե ինչպես են մի քանի հոգով ծեծի ենթարկում մեքենայի մեջ նստած տղամարդուն, կոտրում մեքենայի ապակիները:

«Մոսկվայում ադրբեջանցիների զայրացած ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմում, որպեսզի հարձակվեն հայերի վրա»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ