News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կասյան փողոցի եւ կոմիտասի պողոտայի հատման հատվածում գյուղատնտեսական շուկայի առեւտրականները:

Նրանք ցանկանում են շարունակել այդ վայրում գյուղմթերք վաճառել, մինչդեռ ոստիկանները թույլ չեն տալիս: Հիշեցնենք, որ արդեն 9 տարի ամեն շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ գյուղատնտեսական շուկա է գործել, որտեղ իրենց մթերքն են վաճառել գյուղացիները:

Հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չէին տվել աշխատել եւ ցանկացել էին փակել շուկան, սակայն բողոքների արդյունքում շուկան չէր փակվել:

Գյուղացիներից մեկը նշեց. «9 տարի է՝ մենք այստեղ աշխատում ենք, միակ տեղն է, որտեղ գյուղացին կարողանում է իր ապրանքն իրացնել: Մեզ չեն ասում, թե որն է պատճառը, որ ուզում են փակել շուկան: 90 տոկոսով վստահ ենք, որ մեր շուկան խանգարում է Մերգելյանի շուկային: Հիմա մենք ստիպված մեր մթերքը տվել ենք խոշոր վերավաճառողներին, մի քանի ձեռք պտտվել, նոր հասել է խանութներին եւ մարդիկ թանկ գնով են գնում: մենք ուզում ենք, որ այդ շուկան նորից աշխատի: Դա միայն շաբաթ-կիրակի է գործել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ