News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Որոշ հարցեր կան, որոնք դեռ ամբողջությամբ հասկանալու կարիք ունենք, օրինակ ինչպես ենք Սահմանադրության մեջ նախատեսում այն սցենարը, երն ԱԺ-ում մեծամասնություն չի ձեւավորվում, բայց կառավարություն պետք է ձեւավորվի: Այս մասին, այսօր՝ հուլի 24-ին, Սահմանադրական բարեփոխումների թեկնայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, տարբեր երկներում այդ հարցը տարբեր ձեւով է լուծվել, բայց բոլոր լուծումներուն էլ ունեն նույն երկու մեկետրը. «Կետ առաջին, ամեն դեպքում կառավարությունը պետք է ունենա խորհրդարանի օրհնությունը կամ գոնե լռելյայն համաձայնությունը: Կոպիտ ասած խորհրդարանի մեծամասնությունը չպետք է դեմ լինի կառավարությանը: Երկրորդը, եթե չի ձեւավորվում կառավարություն, պետք է տեղի ունենան նոր ընտրություններ:

Այս առումով ես կարեւորում եմ նախագահի դերի բարձրացումը, որ նախագահը դառնա ժողովրդի կողմից ուղիղ ընտրվող, եւ այն դեպքում, եթե քաղաքական ճգնաժամ  հասունանում, կարեւոր լինի նախագահի կողմից այդ պրոցեսի մոդերացիան»,-ասաց Իոաննիսյանը:

Տպել
Ամենաշատ