News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որեւէ ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանում Իրանի դեսպանատունը:

Դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Երեւանում Իրանի դեսպանությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում:

Դեսպանությունը հայտնում է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բոլոր հակամարտությունների  վերաբերյալ հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա, եւ Տաջիկստանի, ԱՖղանստանի ու Իրաքի ներքին հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը դրա վկայությունն է: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերաբերյալ եւս այն համոզմանն է եղել, որ հարատեւ խաղաղության հաստատման համար այն պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որեւէ ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Եւ քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման եւ այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը եւ թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ