News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տեղի է ունեցել եւս մեկ կոնֆլիկտ հայկական եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների միջեւ։ Բախումը տեղի է ունեցել Սալարեւո մետրոյի կայարանի տարածքում գտնվող «Արմյանսկիյ դվոր» ռեստորանի հարեւանությամբ մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում, ՌԲԿ-ին հայտնել են ռեստորանում։ Տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ադրբեջանցիների միության փոխնախագահ Էլունուր Գուսեյնովը։ «Իրավիճակն այդպիսին էր, դեռեւս մենք հստակ չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել։ Սփյուռքի ներկայացուցիչները մենկել են դեպքի վայր պարզելու՝ ինչ է այնտեղ կատարվել»,-ասել է նա։

Այն մասին, որ Մոսկվայում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ տեղի են ունեցել բախումներ, հայտնել է նաեւ իրապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Նոր Մոսկվայում՝ Սալարեւվոյում, մի խումբ ադրբեջանցիներ փայտե մահակներով եւ մետաղյա ձողերով հարձակվել են շինանյութի խանութի վրա, որը պատկանում է հայերին։ Իսկ ավելի վաղ յոթ հայ տղամարդ փայտե մահակներով ներխուժել են ադրբեջանական ռեստորան Բրատիսլավսկի փողոցում եւ ավերել այն։ Մի քանի բախում է նաեւ տեղի ունեցել երկու համայնքների միջեւ քաղաքի մյուս շրջաններում»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը։

«Արմյանսկիյ դվոր» ռեստորանի վրա հարձակվել է շուրջ 20 մարդ, հաղորդել է Baza Telegram-ալիքը, որի տեղեկություններով՝ նրանք ժամանել էին դեպքի վայր մեքենաներով, որից հետո սկսել ավերեն ներսում ամեն ինչ, ինչպես նաեւ ծեծել ռեստորանի ադմինիստրատորին։ Նշվում է, որ տուժածը տեղափոխվում է հիվանդանոց։

«Տեղեկությունը միայն այն է, ինչ ցանցում կա՝ նրանք հարձակվել են, դա տեւել է մոտ տասը րոպե, ջարդել են ցուցափեղկերն ու հեռացել են»,- РБК-ին ասել է Ռուսաստանի հայերի միության համանախագահ Դավիթ Տոնոյանը:
Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչութան մամուլի ծառայությունը չի կարողացել РБК-ին օպերատիվ մեկնաբանություն տրամադրել:
Անցյալ բախումը Հայաստանից եւ Ադրբեջանից ներգաղթյալների միջեւ տեղի էր ունեցել հուլիսի 24-ի գիշերը՝ Մոսկվայի հարավ-արեւելքում: Ծեծկռտուքին մասնակցել էր 40-50 մարդ, РБК-ին հայտնել է ՆԳՆ մայրաքաղաքի շտաբի մի աղբյուր, եւ հաստաել էր տարածքային ոստիկանության բաժնի աղբյուրը: Ականատեսներից ոմանք լսել են կրակոցների ձայներ:
Ըստ тերքին գործերի նախարարության մայրաքաղաքի շտաբի տեղեկատվության, մայրաքաղաքш Մարյինո թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ վնասվել է հակամարտության մասնակիցներից մեկի մեքենան, ինչպես նաեւ անհայտ անձինք սպառնացել էին այցելուներին եւ աշխատակիցներին, թալանել սրճարան՝ այնտեղից վերցնելով 50 000 ռուբլի: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 25 մարդու, բացվել են քրեական գործեր՝ խուլիգանության եւ կողոպուտի հոդվածներով: Ներքին գործերի նախարարությունը զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներին սպառնացել է հինգ տարի ժամկետով Ռուսաստան մուտք գործելու արգելքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ