News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 22-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին  այսօր` հուլիսի 25-ին, հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հուղարկավորությանը մասնակցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 22-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։  Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ