News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 23-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին այսօր՝ հուլիսի 25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո։

Նշենք, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով, նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հուղարկավորությանը մասնակցում էր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 23-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։  Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ