News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարսն ու Լուսինը կարող են դառնալ ամերիկացիների համար ամենամերձավոր հարեւանները, հնարավոր է, առաջիկա 10 տարվա ընթացքում։

Էներգետիկայի նախարարությունը ցանկանում է, որ մասնավոր հատվածը մինչեւ 2026 թվականի վերջ կառուցի ատոմային էլեկտրակայաններ, որոնք թույլ կտան ապրել Մարսի եւ Լուսնի դժվարին պայմաններում։

Associated Press-ի հաղորդմամբ՝ ստացվել է պաշտոնական հարցում այն գաղափարի շուրջ, որը պաշտոնյաներն անվանում են սննդի մակերեսային բաշխման համակարգ։ Էներգետիկ հատվածի ներկայացուցիչները եւ ՆԱՍԱ-ից ու Այդահո նահանգի ատոմային հետազոտություններ անցկացնող Ազգային լաբորատորիայի գիտնականները կգնահատեն գաղափարներն ու կընտրեն ընկերությունը բուն աշխատանքի համար։

Կառավարությունը զարգացնում է ծրագիրը երկու փուլով․ մշակել ռեակտորի նախագիծն ու այնուհետեւ կառուցել երկու փորձնական նմուշ՝ մեկը՝ փորձարկումների, մյուսը՝ Լուսին ուղարկելու համար։ Կառուցման փուլը նաեւ պահանջում է մշակել թռիչքի համակարգեր ռեակտորը տեղափոխելու համար։

Յուրաքանչյուր նախագիծը պետք է ունակ լինի աշխատել առնվազն մեկ տասնամյակի կտրվածքով եւ գեներացնել անդադար առնվազն 10 կիլովատ, գրում է AP-ը։

Էներգետիկայի նախարարությունը համարում է, որ մի քանի ռեակտորները պետք է փոխկապված լինեն ընտանիքներին բավարար քանակությամբ էներգիա ապահովելու համար։

Այժմ կառավարությունը պարզապես ցանկանում է, որ միջուկային ռեկատորն օգտագործվի Լուսնի հարավային բեւեռի մասում հետախուզության նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ