News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Այս պահին լարված իրավիճակ է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, ոստիկանները թույլ չեն տալիս բուհ չընդունված դիմորդներին եւ նրանց ծնողներին մոտենալ շենքին: Վերջիններս ցանկանում են ներս մտնել, որպեսզի հանդիպեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Ոստիկանների պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցան շենքին՝ մենք ուզում ենք սովորել կարգախոսով: Ոստիկաները հորդորեցին ակցիայի մասնակիցներին պահպանել սոցիալական հեռավորություն:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 եւ ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարեւորվել է մասնագիտությունը, եւ առաջնայնությունը տրվել է ոչ թե որեւէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ