News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Բուհ չընդունված դիմորդները այսօր՝ հուլիսի 27-ին, «Արայիկ հեռացիր, Արայիկ հեռացիր» կոչերով հեռացան ԿԳՄՍՆ-ի դիմացից եւ նստացույց սկսեցին Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ հենց ճանապարհի երթևեկելի հատվածներում (ֆոտոռեպորտաժ):

Մեծ թվով կարմիրբերետավորներն ակցիայի մասնակիցներին դուրս բերեցին փողոցի երթեւեկելի հատվածից: Նրանք փորձեցին բերման ենթարկել նաեւ մի դիմորդի, սակայն, ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ բերման է ենթարկվել 2 քաղաքացի:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ