News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ եւ նա տեղեկացրեց, որ ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառանալով տարածված լուսանկարներին ու տեսանյութին, որտեղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ փարթի է ընթանում:

«Նա ինձ ասաց, որ մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաեւ այլ քաղաքացիներ հանգստանում են: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ եւ եղել է առանց դիմակի: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել եւ դիմակ չի կրել այդ պահին: Իմ տեղեկություններով, Հայկ Սարգսյանը պետք է որ իր գործողությունների համար տուգանված լինի»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ այդ հանգստյան գոտին կապվում է Հայկ Սարգսյանի անվան հետ, «Իմ քայլի» ղեկավարը նախ խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել հենց Հայկ Սարգսյանին, ապա հավելեց. «Նա ինձ ասաց, որ որեւէ կապ չունի ոչ հանգստյան գոտու, ոչ էլ միջոցառում կազմակերպելու հետ: Ամբողջ խստությամբ պատժամիջոցները կկիրառվեն նաեւ նրա նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, թեկուզ անզգուշաբար դիմակ չի կրել»:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների երեկ երեկոյան Սեւանի ափին մեծ փարթի է կազմակերպել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որտեղ  մասնակիցները առանց դիմակի էին, նաեւ նարգիլե են օգտագործել: Այսօր արդեն համացանցում տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել երեկվա փարթին:

Սևանում պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիի առնչությամբ ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ