News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ 1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրկված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ 90-ն արդեն ստացել են վկայագրեր, տեղեկացնում է Միգրացիոն ծառայությունը։

Այս անգամ ևս կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցրել վկայագրերը բնակավայրեր։

Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակը արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։

Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ