News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց են եւ շարունակում են բողոքի ակցիան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դիմորդներից մի քանիսն ակցիային եկել են զինվորական համազգեստով:

«Մեր Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը:

Այս պահին դիմորդները հայրենասիրական երգեր են կատարում նախարարության դիմաց: Դիմորդների դիմաց պատ են կազմել ոստիկանները:

Հիշեցնենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց եւ պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի: Նրան այժմ ազատ են արձակվել և շարունակում են բողոքի ակցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել