News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով կրկնավարակի դեպքերն ամբողջ աշխարհում հետազոտման փուլում են գտնվում, նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ դեռևս չի հայտնում, որ դրանք կրկնավարակի դեպքեր են, այլ նշվում է, որ դրանք  հետազոտման փուլում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին  վարակվել է։

 «Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով»,- գրել էր նա ու հորդորել, որ իր հետ վերջին օրերին շփում ունեցողները թող ինքնամեկուսանանան։

 Առողջապահության նախարարությունից այս դեպքի վերաբերյալ տեղեկություն չտվեցին՝ պատճառաբանելով, որ անձնական դեպքերի մասին ինֆորմացիա չեն տրամադրում։

«Ինչ վերաբերում է կրկնակի դեպքերին, ապա դա ամբողջ աշխարհում հետազոտման փուլում է գտնվում, նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ դեռևս չի հայտnում, որ դրանք կրկնավարակի դեպքեր են, այլ նշվում է, որ դա  հետազոտման փուլում են։ Երբ որ վերջնական արդյունքները կլինեն, մենք նաև մեր կասկածելի դեպքերն ենք տրամադրում՝ ուսումնասիրելու համար, նաև մեր համաճարակաբաններն են ուսումնասիրում և եթե պարզի, որ դրանք կրկնակի դեպքեր են, մենք դրա մասին կհայտարարենք»,- ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

 Մեր հարցին, թե քանի՞ կասկածելի դեպք է արձանագրվել, Ալինա Նիկողոսյանը թիվ նշել չկարողացավ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ