News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

13 գրող է ներառվել Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) երկար ցուցակում, այդ թվում է անգլերենով գրականության ոլորտում երկակի մրցանակակիր բրիտանուհի Հիլարի Մենթելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գրողներից 9-ը ներկայացնում է ԱՄՆ-ը, 3-ը երկքաղաքացիություն ունի: Նրանք են՝ Դայան Քուք, Էվնիլ Դոշի, Քայլի Ռիդ, Բրենդոն Թեյլոր, Էնն Թայլեր, Սի Պեմ Չժան, Քոլում ՄքՔեն (Իռլանդիա եւ ԱՄՆ), Մաազա Մենգիստե (ԱՄՆ եւ Եթովպիա), Դուգլաս Ստյուարտ (Շոտլանդիա եւ ԱՄՆ): Մեծ Բրիտանիայից երկար ցուցակում են արդեն նշված Մենթելը, ինչպես նաեւ Գեբրիել Կրաուզեն եւ Սոֆի Ուորդը: Եվս մեկ գրող՝ Ցիցի Դանգարեմբգան, ներկայացնում է Զիմբաբվեն:       

Մենթելը Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել 2012-ին «Ներս բերեք մարմինները» (Bring Up the Bodies) վեպով եւ 2009-ին՝ «Գայլային սրահը» (Wolf Hall) վեպով: Մենթելի ներկայիս գիրքը՝ «Հայելի եւ լույս» (The Mirror & The Light) ավարտում է Կրոմվելի մասին տրիլոգիան:

Ամերիկացի գրող Էնն Թայլերը ներառվել է երկար ցուցակում իր թվով 23-րդ «Կարմրահերը ճամփեզրին» (Redhead by The Side of The Road) վեպով: 1989-ին Թայլերը դարձել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր իր «Շնչառության դասեր» (Breathing Lessons) վեպով: Նրա մի քանի վեպ էկրանավորվել է: 2015-ին նա ներառվել է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակում:

Գրքերը, որոնք ներառվել են երկար ցուցակում, ընտրվել են 162 ստեղծագործություններից, որոնք հրապարակվել են 2019-ի հոկտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում:

Կարճ ցուցակը, որում կներառվեն 13 գրողներից 6-ը,  կհրապարակվի սեպտեմբերի 15-ին, իսկ մրցանակակրի անունը, որը կստանա 50 հազար ֆունտ սթեռլինգ (64 000 դոլար), կհայտարարվի նոյեմբերին:

Բուքերյան մրցանակը հանձնվում է 1969 թվականից՝ անգլերենով գրված լավագույն ստեղծագործության համար, որի հեղինակը պետք է ապրելիս լինի Ազգերի միության, Իռլանդիայի կամ Զիմբաբվեի երկրներից մեկում: Մրցանակի 4 դափնեկիրներ` Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմերը, Վիդիադհար Նայփոլը եւ Ջոն Քութզեեն հետագայում դարձել են գրականության Նոբելյան դափնեկիրներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել