News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 27-ին որոշում է ստորագրել, որով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս եւ Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ։

Նոր որոշմամբ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետեւյալ անձինք.

1.            պետական, պաշտոնական եւ աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,

2.            դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես

նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները,

3.            առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,

4.            պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ

մատուցելու նպատակով ժամանողները,

5.            այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա:

Վերոնշյալ դեպքերում արտերկրից Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:

Վերոնշյալ անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նրանց լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:

Մինչեւ լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում:

Որոշումն ուժի մեջ է մտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ