News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Արդեն որերորդ անգամ չստացվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շնքի պայթեցումը:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվել են  Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։

Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափոր և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում սահմանափակվել էին ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Նշենք, որ բացի այսօրվա փայթեցման անհաջող փորձից եւս մեկ անհաջող փորձ եղել էր նաեւ 4 օր առաջ՝ հուլիսի 24-ին:

Սա երրորդ փորձն էր, առաջին փորձը հաջողությամբ էր պսակվել, Կենտրոնական հատվածը պայթեցվել էր, իսկ մնացած հատվածը չհաջողվեց պայթեցնել ոչ հուլիսի 24-ին, ոչ էլ այսօր: Այսինքն պայթեցումը տեղի ունեցավ, բայց շենքը կանգուն մնաց:

Տպել
Ամենաշատ