News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային զբոսաշրջային ոլորտն այս տարի կարող է չստանալ 320 մլրդ դոլար: Այս մասին նշված է այսօր տարածված ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  

Դեպի այլ երկրներ ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը ընթացիկ տարվա մայիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ 98 տոկոսով կրճատվել է: Ընդ որում՝ այս տարվա առաջին 5 ամիսներին այս ցուցանիշն ունեցել է 56 տոկոսով անկում, «ինչը հանգեցրել է միջազգային տուրիզմի եկամուտների մոտ 320 մլրդ դոլար կորուստի», հստակեցրել են կազմակերպությունից:

«Այս վերջին տվյալները հստակ ցույց են տալիս տուրիզմի վերականգնման կարեւորությունը, հենց որ անվտանգ լինի: Միջազգային տուրիզմի կտրուկ անկումը սպառնում է միլիոնավոր մարդկանց գոյության միջոցների կորստով, այդ թվում՝ զարգացող երկրներում»,- նշել է ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:

Այդուհանդերձ, ինչպես ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, ներկայումս նկատվում են միջազգային տուրիստական ուղեւորությունների աստիճանական վերականգնման նշաններ: Սա հիմնականում կապված է  Եվրամիության արտաքին սահմանների մասնակի բացման հետ: Դրա հետ մեկտեղ, ոլորտի վերջնական վերականգնում է սպասվում 2021 թվականի միայն երկրորդ կեսին, նշել են կազմակերպությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ